Թող այս տարին հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի․ Արարատ Միրզոյան
copy image url

Թող այս տարին հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի․ Արարատ Միրզոյան

Ներքին 1 տարի առաջ - 12:38 31-12-2023
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր X միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«2023 թվականը ծանր տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, և ամբողջ աշխարհի ժողովուրդների համար՝ հաշվի առնելով հակամարտությունները, աննախադեպ մարտահրավերները՝ չնայած դրանք կանխելու ջանքերին։ Թող 2024 թվականը մեր ընտանիքների համար լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի։ Թող այս տարի հաջողակ լինի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- գրել է Արարատ Միրզոյանը։