«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը․ shamshyan.com
copy image url

«Զվարթնոց» օդանավակայանում բերման է ենթարկվել Երևանից Դուբայ թռչող Տիգրան Արզաքանցյանը․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:53 31-12-2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում բերման են ենթարկել Գավառի բնակիչ, 57-ամյա Տիգրան Արզաքանցյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 07։30-ի սահմաններում, Երևան-Դուբայ չվերթի ուղևորներից է եղել Տ․ Արզաքանցյանը, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։

Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք, ինչպես նաև Տ․ Արզաքանցյանը, ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, բերման ենթարկված Տ․ Արզաքանցյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված