Ուկրաինան, ՄԱԿ-ի երեք տասնյակ անդամ երկրների հետ, դիմել է Էկվադորին, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, խնդրանքով հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ քննարկելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումը։
Այս մասին X-ում գրել է ուկրաինական դիվանագիտության ղեկավար Դմիտրի Կուլեբան, հայտնում է Unian-ը։
«Հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ ավերածությունների», - գրել է նախարարը: