Հունվարի 5-ը և 7-ը պիտի լինեն ոչ աշխատանքային. եկեղեցին դժգոհ է
copy image url

Հունվարի 5-ը և 7-ը պիտի լինեն ոչ աշխատանքային. եկեղեցին դժգոհ է

Ներքին 1 տարի առաջ - 15:20 29-12-2023
Դեկտեմբերի 28-ին Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին իրենց իրականացրած կարևոր բարեփոխումներից մեկն էր Ամանորի ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատելը։ Սրանով պայմանավորված ոչ աշխատանքային օրերը կլինեն հունվարի 1-3-ը, իսկ հունվարի 4-ից կմեկնարկեն աշխատանքային օրերը։

Աշխարհիկ իշխանությունների մոտեցումը չեն կիսում հոգևորականները, ընդգծելով, որ Սուրբծննդյան օրերը պիտի լինեն ոչ աշխատանքային։

Oragir.News-ը այս թեմայով զրուցեց Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

«Մեր մոտեցմամբ՝ դեկտեմբերի 30, 31-ը, հունվարի 1-ը և 2-ը պետք է լինեն ոչ աշխատանքային օրեր, պայմանավորված Ամանորի տոների հետ։ Հունվարի 3-ը և 4-ը պետք է լինեն աշխատանքային օրեր, իսկ 5-7-ը պետք է լինեն ոչ աշխատանքային, բայց ամսի 7-ի ոչ աշխատանքային լինելը պետք է հատուցվի մոտակա շաբաթ օրով։ Մեր դժգոհությունը կապված է հունվարի 5-ի և 7-ի հետ, իբրև Սուրբծննդյան օրեր»,- ասաց սրբազանը։

Ամենից շատ դիտված