Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է․ Քրիստինե Վարդանյան
copy image url

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է․ Քրիստինե Վարդանյան

Ներքին 1 տարի առաջ - 00:11 29-12-2023
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Երուսաղեմում` շուրջ 30 մարդկանցից կազմված խումբը հարձակվել է Հայկական թաղամասում գտնվող հայապատկան տարածքի վրա:

Քարեր են նետվել հայերի ուղղությամբ, մարդիկ վիրավորումներ են ստացել: Տեսանյութում երևում է` ինչպես են հայ հոգևորականները փորձում պաշտպանել հայապատկան տարածքը:

Երուսաղեմի հայապատկան տարածքի շուրջ ճգնաժամն արդեն մի քանի ամիս ծայրահեղ սրված է: Նման հարձակումների մի քանի դեպք է գրանցվել վերջին շրջանում: Համայնքը` իր սահմանափակ ուժերով ինքնապաշտպանական խմբեր է կազմել և փորձում է պաշտպանել հայկական ունեցվածքը և ժառանգությունը:

Հայկակն ժառանգության շուրջ թեման այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ դրան անգամ շաբաթներ առաջ անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` կոչ անելով Իսրայելի իշխանություններին պաշտպանել կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները:

Ի՞նչ եք կարծում, ինչպես է թեմային արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն կամ պաշտոնական Երևանը: Քանի որ թեման վերաբերում է հայերի և հայկական ժառանգության պաշտպանությանն ու Ադրբեջանի գլխավոր գործընկեր պետություններից մեկին` ՀՀ պաշտոնյաները որոշել են ցուցաբերել իրենց դեպքում հնարավոր ամենամեծ օժանդակությունը և լռել:

Ընդհանրապես, կարող եք հիշել մի դեպք, երբ ներկա իշխանություն ներկայացուցիչները իշխանությունն օգտագործել են ոչ թե վոյաժների, ընտանիքի անդամների հարստացման, սեփական անվտանգության ապահովմա, այլ հայ մարդու կամ հայկական ժառնգության պաշտպանության համար»:

Ամենից շատ դիտված