Նախագահը, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորները մասնակցել են ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
copy image url

Նախագահը, Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորները մասնակցել են ԿԲ հանդիսավոր ընդունելությանը

Ներքին 1 տարի առաջ - 21:43 28-12-2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ:

Ընդունելության ընթացքում տարվա ամփոփիչ ելույթով հանդես է եկել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել անդրադառնալով անցնող տարում Կենտրոնական բանկի գործունեությանը և շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի և բանկային համակարգի ներկայացուցիչներին իրենց գործունեության համար:

Վարչապետն իր խոսքում մասնավորապես բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի կարևոր դերակատարությունն ու պատրաստակամությունը: