Նոր Ուղի գյուղի սկզբնամասում այրվել է կուտակած անասնակեր
copy image url

Նոր Ուղի գյուղի սկզբնամասում այրվել է կուտակած անասնակեր

Ներքին 1 տարի առաջ - 18:58 28-12-2023
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03։11-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 11:41-ին։ Այրվել է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր: