էջմիածնում Chevrolet-ն հարվածել է կրպակին, էլեկտրասյանը, հետո ՎԱԶ 2106-ին ու կայանված Toyota-ին. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

էջմիածնում Chevrolet-ն հարվածել է կրպակին, էլեկտրասյանը, հետո ՎԱԶ 2106-ին ու կայանված Toyota-ին. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 16:17 28-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում վրացական համարանիշերով Chevrolet մակնիշի ավտոմեքենան էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում՝ էջմիածնի մշակույթի տան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է խելացի կանգառի հարևանությամբ գտնվող կրպակին, այնուհետև բախվել է ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային, ապա էլեկտրասյանն ու կայանված Toyota Camry մակնիշի ավտոմեքենային և մասնակի հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլեկտրասյան վրայից LED լուսային սարքը պոկվել ու ընկել է կայանված Opel-ի վրա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված