Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում. Սերժ Սարգսյան
copy image url

Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում. Սերժ Սարգսյան

Ներքին 1 տարի առաջ - 13:49 28-12-2023
Որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում ձեր ինֆորմացիան առ այն, թե ինչ է գրված պայմանագիր կոչվածում, բայց որ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, մի քիչ տարակուսում եմ։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ իշխանությունը բաց հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում, Ալիևը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ամրագրում լինի, որ ռևանշ չլինի, ինչո՞վ սա կբացատրեք. ի վերջո, ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը:

«Ես շատ երկար ժամանակ է, որ զբաղվում է շախմատով, շախմատի աշխարհում եմ և գիտե՞ք քանի անգամ է եղել, մատչ ռևանշ են ասել աշխարհին չեմպիոնության համար:

Միթե էդ մարդիկ խելացի չեն եղել, միթե էդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում: Ի՞նչ ա նշանակում ռևանշ, ռևանշը նշանակում է նոր հաջողության հասնել:

Ուրիշ բան, երբ որ կա փիլիսոփայական տերմին ռևանշիստներ և այլն, բայց էդ տերմինը չգիտեմ, թե որքանով է գիտական և որքանով է հնարված էն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա ամբողջովին մնալ ուրիշին ոչինչ չտալով:

Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում:

Այսինքն ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա: Եթե այդպես է, ապա իրանց կարելի ա, մեզ չի՞ կարելի: Միթե մենք հասել ենք էն աստիճանի, որ իրանց ամեն ինչ կարելի ա, մեզ ոչինչ չի կարելի: Արդյոք դա ճիշտ դիրքորոշում է: Արդյոք արժի դրա համար ապրել, երբ որ դու ոչ մի իրավունք չունես, ուրիշները բոլոր իրավուքնները ունեն»,- ասաց Սերժ Սարգսյանը։



Ամենից շատ դիտված