ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը. Պեսկով
copy image url

ՀՀ-ն ու Ադրբեջանը պատրաստ են ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը. Պեսկով

Արտաքին 1 տարի առաջ - 08:26 27-12-2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Ի՞նչ հակամարտող կողմեր, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղության բանակցությունները, հասնելու մեկ փաստաթղթի, խաղաղության պայմանագրին, ռիսկային ոչինչ չկա»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային է երկրների ղեկավարներին հրավիրել Սանկտ Պետերբուրգ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հրավիրել է գործընկերներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Ամենից շատ դիտված