«Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանայի ահազանգով փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի մետաղյա ճոպանը. shamshyan.com
copy image url

«Սուրբ Հակոբ» եկեղեցու քահանայի ահազանգով փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի մետաղյա ճոպանը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:35 26-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Սուրբ Հակոբ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շմավոն քահանայից, որ «Սուրբ Հակոբ» եկեղեցու գմբեթի զանգի պարանը պոկվել է և կա վտանգ, որ հնարավոր է այն ընկնի, և այն ամրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղում պարզվել է, որ անհրաժեշտ է ավտոսանդուղք, ինչից հետո ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատին, որտեղից ժամանել է ավտոսանդուղքը, և փրկարարները ամրացրել են եկեղեցու գմբեթի երկաթյա ճոպանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: