N 77 ավտոբուսը Երևանյան լճի մոտ խափանվել է
copy image url

N 77 ավտոբուսը Երևանյան լճի մոտ խափանվել է

Ներքին 1 տարի առաջ - 12:13 26-12-2023
Երևանի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է, որ վերջին շրջանում Երևանի ավտոբուսները հաճախ հենց երթևեկության ընթացքում խափանվում են, ուղևորներն էլ ստիպված իջնում և այլ ավտոբուսով կամ տաքսիներով են հասնում աշխատավայր։

«Այսօր հերթական անգամ ավտոբուսը փչացավ։ ՀԱԹ-ից (Բանգլադեշ) նստեցի 77 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը, մի հատ Եռաբլուրի մոտ խափանվեց, բայց վարորդը կարողացավ մի կերպ աշխատացնել։

Հասավ Իսակովի պողոտա՝ Երևանյան լճի մոտ, նորից խափանվեց։ Ուղևորներն իջան, ոչ կանգառ կար, ոչ մի բան, ստիպված տաքսիներ ենք կանչել, կամ այլ ավտոբուս կանգնեցրել որ չուշանանք գործից։ Պարոն Ավինյան, լավ է, որ վերջին գազելը քշեցիք, բայց լավ չէ, որ ձեր այդքան գովազդած ավտոբուսները հերթով շարքից դուրս են գալիս ու մարդկանց անհարմար վիճակի մեջ դնում»,- ասաց Երևանի բնակիչը։

Ամենից շատ դիտված