Արմավիրի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:26 26-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված