Դեկտեմբերի 20-ին կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Համաժողովի ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակներն ու նախանշվել «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Oragir.News-ը մի քանի օր է փորձել է ճշտել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից, թե Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն, ըստ իրենց՝ քաղբանտարկյա՞լ է։ Ո՞ր հարցում կարող են համագործակցել ՔՊ իշխանության հետ։ Հնարավո՞ր է շարժումը վերակազմավորվի որպես կուսակցություն և զբաղվի քաղաքականությամբ։
Մեր զանգերին մի քանի անգամ պատասխանել են «Համահայկական ճակատ» շարժման գրասենյակից և ասել,որ Արշակ Կարապետյանը տեղում չէ, բայց անպայման կփոխանցեն մեր հարցերը։
Oragir.News-ի լրագրողին ի վերջո հաջողվել է կապվել Արշակ Կարապետյանի հետ, ով ասել է, որ այդ պահին հարմար չէ, և խնդրել է հարցերն ուղարկել իր մեսենջերին։ Արդեն մի քանի օր է անցել, բայց մեր հարցերը մնացել են անպատասխան։
Ավելին, ենթադրելի է, որ հավակնոտ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ոչ թե հարցազրույց տալուց է խուսափում, այլ
Oragir.News-ի հարցադրումներից: