Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին:
Հաղորդվում է՝ ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցկացման վայր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմ ողջունել են միմյանց` Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ:
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ բարձրագույն մարմինն է, որում ընդգրկված են Միության անդամ երկրների ղեկավարները։