Ուղիղ եթեր

Հեղափոխական խոստումները մտան զուգարան․ ԵՊՀ բոլոր զուգարանները քանդված են

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:12 24-12-2023
Արդեն տևական ժամանակ է՝ Oragir.News-ը ԵՊՀ դասախոսներից ու ուսանողներից բողոքներ է ստանում, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը քանդել է տվել բացարձակապես բոլոր զուգարանները, որպեսզի վերանորոգեն։ ԵՊՀ մտնողներին հետաքրքրում էր, թե ինչու են քանդել միանգամից բոլոր զուգարանները, եթե կարելի էր քանդել ու վերանորոգել հերթով։

Տրամաբանական միակ բացատրությունն այն է, որ մաս-մաս քանդել ու վերանորոգելու դեպքում կարող էր հարց առաջանալ, որ զուգարանները նորմալ վիճակում են, իսկ այսպես, ըստ ԵՊՀ ղեկավարության, այլևս ոչինչ չի լինի ապացուցել։

Բայց բացի այն փողից, որը «մնում է» շինարարությունից, զուգարանների խնդիրը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի համար ունի նաև գաղափարական նշանակություն․ բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» առաջին ծիլերը սկսվեցին ԵՊՀ-ից՝ Restart ուսանողական շարժումից, որի առաջին հրապարակային ակցիան նվիրված էր ԵՊՀ զուգարաններին։ Իսկ Հովհաննես Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, ուսանողական այդ շարժման հոգևոր հայրերից մեկն է։

Oragir.News-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվեց, թե ինչու են միաժամանակ բոլոր զուգարանները քանդել և վերանորոգման աշխատանքներ սկսել։ Մտածե՞լ են, թե ինչպես են հազարավոր ուսանողներն ու դասախոսներն իրենց բնական կարիքները հոգալու։

«Զուգարանները հիմա վերանորոգման փուլում են։ Համալսարանում կան այլ զուգարաններ, որոնցից կարող են օգտվել մեր ուսանողները»,- ասաց ԵՊՀ խոսնակը։

Հարցին՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենքում այս պահին կա՞ն գործող զուգարաններ, ԵՊՀ խոսնակը դրական պատասխան տվեց․

«Հատակագծով տեղերը չեմ կարող ասել, բայց ուսանողները տեղերը գիտեն, օգտվում են։ Տարբեր հարկերում կան։ Զուգարանները միաժամանակ չեն քանդվել, այլ այնպես, որ գործող զուգարաններ լինեն մասնաշենքում։

Oragir.News-ի տեսախցիկը ԵՊՀ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների և ԻԿՄ ֆակուլտետների մասնաշենքերում «չվերանորոգվող» զուգարան չկարողացավ գտնել։

Oragir.News-ն այլ հարցեր էլ ուղղեց ԵՊՀ խոսնակին, օրինակ՝ ինչքա՞ն գումար է հատկացվել զուգարանների վերանորոգման համար, արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է, եթե այո, ապա ո՞ր ընկերությունն է հաղթել։

ԵՊՀ խոսնակը պատասխանեց, որ մանրամասների համար գրավոր հարցում ուղարկենք։ Պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան