Եղանակային անբարենպաստ պայմանների, բքի ու ձյան առատ տեղումների պատճառով այս պահին անանցանելի է Աշտարակ-Թալին ճանապարհը։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է իրավիճակը նշված ճանապարհահատվածում։ Ու չնայած մերկասառույցին՝ ճանապարհն աղ ու ավազով մշակողներ չկան։ Ամառային անվադողերով ավտոմեքենաները երթևեկելի հատվածից դուրս կայանել են։ Այս իրավիճակում՝ պարեկների բացակայությամբ պայմանավորված՝ վարորդներն են փորձում կարգավորել երթևեկությունը՝ դուրս գալով մեքենաներից և ուղղություն ցույց տալով հեռվից եկող վարորդներին:
Մեր տեղեկություններով՝ մերկասառույցի պատճառով նաև ավտովթար է եղել, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ տվյալ ճանապարհահատվածը փակվել է և մեքենաները վերադառնում են հետ:
Ի հակադրություն այս ճանապարհահատվածում պարեկային ծառայության մեքենաների ի սպառ բացակայության՝ մի քանի կիլոմետր առաջ՝ դեպի Մարալիկ ավտոճանապարհին, կան պարեկային ծառայության տասնյակ մեքենաներ: