Առուշ Առուշանյանը և նրա կինը հրավիրվել են դատախազություն
copy image url

Առուշ Առուշանյանը և նրա կինը հրավիրվել են դատախազություն

Ներքին 1 տարի առաջ - 17:58 22-12-2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«Ազդարար» կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Առուշանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել նրա կինը՝ Միլենա Գասպարյանը։

Ամենից շատ դիտված