ՀՀ արդեն որերորդ իշխանավորների պատճառով  ԱԱԾ-ն  շարունակում է մնալ  ԽՍՀՄ ԿԳԲ․ Վարդան Հարությունյան
copy image url

ՀՀ արդեն որերորդ իշխանավորների պատճառով  ԱԱԾ-ն  շարունակում է մնալ  ԽՍՀՄ ԿԳԲ․ Վարդան Հարությունյան

Ներքին 1 տարի առաջ - 15:20 21-12-2023
Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը: Մասնագիտական տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել էր հանդիսավոր նիստ, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարձր է գնահատել ԱԱԾ-ի՝ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդը, մի խումբ աշխատակիցների պարգևատրել ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Oragir.News-ը հարց է ուղղել իրավապաշտպան Վարդան Հարությունյանին, թե իր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի ԱԱԾ-ն ԿԳԲ-ի հակամարդկային կերպարից մաքրվելու համար և ինչո՞ւ է ԱԱԾ-ն շարունակում «Չեկիստի օրը»՝ դեկտեմբերի 20-ը, նշել, որպես ԱԱԾ աշխատողի օր։

Վարդան Հարությունյանի համոզմամբ՝ պատճառն այն է, որ մենք այդպես էլ չունեցանք իշխանավոր, որը կկարողանար կտրել մեր կապը անցյալից, և ինչպես սիրում են ասել՝ «ամեն ինչ սկսել զրո կետից»։

«ՀՀ պետական անվտանգության ծառայությունն այդպես էլ շարունակեց մնալ իր էությամբ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտե՝ ԿԳԲ։ Դա է պատճառը, որ ՀՀ արդեն որերորդ իշխանությունները չեն կարողանում կտրվել այդ օրից։ Եվ դա է պատճառը շատ առումներով, որ ունենք այսպիսի երկիր»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

Հիշեցննք նաև, որ ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ամենից շատ դիտված