82-ամյա Զեմֆիրա Բաբայանը Ասկերանից է բռնի տեղահանվել։ Նախքան զրույցը սկսելը ասում է․ «Շեն տունս թողել, եկել եմ էստեղ»։
Մեծ դժվարություններով ու փորձություններով հասել են Գյումրի, ասում է` «Մի օր լավ, մի օր վատ ապրում ենք էլի»։
Միայն թե շատ է նեղվում, որ հարազատներից հեռու է, օրվա մեջ զանգում են, իրար որպիսիությամբ հետաքրքրվում, բայց միեւնույնն է՝ կարոտում է, սրտի մի մասը Արցախում է, մտքերը Արցախում են մնացել։
«Ղարաբաղիս ջուրն եմ ուզում, սիրտս չի հագենում, սրտիս մեջ մեծ կարոտ մնաց։ Տուն, տեղ, ապրուստ աչքիս չի երևում, ամեն հիշողություն մնացել է Արցախում»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի տարեց կինը։
Մանրամասները` տեսանյութում։