Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորքում՝ Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ»-ի դիմաց, ժամը 08:50-ի սահմաններում բախվել են Mercedes և Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով պոկվել է Kia-ի առջևի «շիթը»:

Վթարի պատճառով հսկայական խցանում է առաջացել, իսկ վթարից մոտ կես ժամ պարեկները դեռևս դեպքի վայրում չէին։