ՀՖՖ-ն նախահարձակ է եղել՝ որոշում կայացնելով չմեկնել Ֆինլանդիա
copy image url

ՀՖՖ-ն նախահարձակ է եղել՝ որոշում կայացնելով չմեկնել Ֆինլանդիա

Սպորտ 1 տարի առաջ - 18:20 18-12-2023
Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ն հերթական տարօրինակ որոշումն է կայացրել․ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը»,- գրված է ֆեդերացիայի հայտարարությունում։

Ավելի վաղ Ֆինլանդիայի և Պորտուգալիայի ֆեդերացիաները հայտ էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի և Վրաստանի։

Այսպիսով, այս խաղում ևս Հայաստանի հավաքականին տեխնիկական պարտություն կգրանցվի 0։5 հաշվով։

Ամենից շատ դիտված