Արցախի պողոտայի շենքերից մեկի նկուղում ձուլարան է գործում. ՄԻՊ-ը բնակիչներից բողոքներ է ստացել
copy image url

Արցախի պողոտայի շենքերից մեկի նկուղում ձուլարան է գործում. ՄԻՊ-ը բնակիչներից բողոքներ է ստացել

Ներքին 1 տարի առաջ - 15:32 18-12-2023
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում:

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:

Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։

Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։

Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի