Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները
copy image url

Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

Ներքին 1 տարի առաջ - 13:56 18-12-2023
Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։

«Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի