Ադրբեջանը ընտրատեղամասեր կբացի նաև բռնազավթված Արցախում
copy image url

Ադրբեջանը ընտրատեղամասեր կբացի նաև բռնազավթված Արցախում

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 08:46 18-12-2023
Ադրբեջանը արտահերթ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասեր կստեղծի նաև օկուպացված Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

«Ադրբեջանցի ընտրողն առաջին անգամ կքվեարկի Խանքենդիում (Ստեփանակերտում-խմբ․), այս օրը կմնա պատմության մեջ։

«Խանքենդիում՝ հենց այն շենքում, որն այցելել է Ադրբեջանի նախագահը, քվեարկելու են ադրբեջանցի ընտրողները։

Յուրաքանչյուր քաղաքացի, ով 18 տարեկան է, պատմության մեջ կմնա՝ առաջին անգամ քվեարկելով այս շենքում»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված