Արմավիրի գյուղերից մեկում, ավտոտնակում կախված, գտել են 27-ամյա մի տղայի․ shamshyan.com 
copy image url

Արմավիրի գյուղերից մեկում, ավտոտնակում կախված, գտել են 27-ամյա մի տղայի․ shamshyan.com 

Ներքին 1 տարի առաջ - 19:47 17-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Վաղարշապատ» ԲԿ-ից ահազանգել են Ոստիկանություն և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը կից գտնվող ավտոտնակում տանիքից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ, 27-ամյա Արման Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Վաղարաշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։