Նպատակը թափառող կենդանիների քանակի կարգավորումն է․ պատգամավոր
copy image url

Նպատակը թափառող կենդանիների քանակի կարգավորումն է․ պատգամավոր

Ներքին 1 տարի առաջ - 18:00 16-12-2023
Ազգային ժողովում քննարկում է անցկացվել՝ թափառող կենդանիների խնդրի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ֆինանսների, էկոնոմիկայի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ ոստիկանության և Երեւանի քաղաքապետարանից ներկայացուցիչները։

Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞վ չեն բավարարում կենդանիների որդեգրման գործող կարգավորումները․

«Մենք չունենք ներկայումս նման կարգավորումներ, և որդեգրումը հիմնականում նրա համար է, որ թափառող կենդանիների քանակը նվազեցվի, որովհետև թափառող շների մեջ շատ են տիրազուրկ կենդանիները, որոնց տերերը հրաժարվել են պահել։ Բացի այդ՝ ուզում ենք խրախուսել, որ թափառող կենդանիները ապաստարաններում բնակվելուց հետո որդեգրվելու հնարավորություն ունենան»։

Պատգամավորի խոսքով՝ ծրագրի նպատակը թափառող կենդանիների քանակի կարգավորումն է, այդ թվում որդեգրման միջոցով։

«Այդ գործընթացն իրավական կարգավորումներ ունենալու անհրաժեշտություն ունի, դրա համար էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»-հավելեց Գալստյանը։

Ամենից շատ դիտված