Ուղիղ եթեր

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը Երևանում կունենա տեխնիկապես հագեցած մասնաշենք

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 15-12-2023
Հանցագործություններին ու պատահարներին ավելի արագ արձագանքելու նպատակով 2021 թ. հուլիսին ստեղծվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

«Կառույցը կայացել է շատ կարճ ժամանակում: Եթե սկզբնական շրջանում կենտրոնն օրական ստանում էր 1000-1500 զանգ, ապա հիմա զանգերի թիվը հասել է 5-6 հազարի։ Ստեղծման պահից ՕԿԿ-ն ստացել է 1,5 միլիոնից ավելի զանգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 700 հազար։

Այսօր արդեն ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգին արձագանքում է ընդամենը մի քանի վայրկյանում։ Նախկինում դա բավական երկար գործընթաց էր. միայն ահազանգը փոխանցելու աշխատանքը տևում էր 15-20 րոպե։

Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգախմբերի քարտեզը ցույց է տալիս, թե պարեկային ծառայության ավտո և հետիոտնային կարգախմբերը որտեղ են ու ինչ գործողություն են կատարում։ Ժամանակակից տեխնիկան, ծրագրային հնարավորությունները հեշտացրել և արագացրել են ոչ միայն ահազանգերին արձագանքելու աշխատանքը, այլև օնլայն վերահսկելու, թե այդ պահին ինչով են զբաղված կարգախմբերը։

Օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերը տարբեր բնույթի են՝ օգնության զանգերից մինչև ծանր հանցագործություններ։ Մարդիկ փորձում են ճշտել անգամ ոստիկանության հետ կապ չունեցող հարցեր։

Երկուսուկես տարվա ընթացքում փոխվել է նաև հասարակության վերաբերմունքը կառույցի նկատմամբ։ Մեծացել է վստահությունը։ Շատերն են իրենց հարցի պատասխանը կամ լուծումը ստանալուց հետո կրկին զանգում` երախտիքի խոսքերի համար։

Օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայություն են իրականացնում նաև փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները։ Դա հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքելու թե՛ փրկարար, թե՛ ոստիկանական գործառույթների իրականացմանը։

Ամիսներ անց օպերատիվ կառավարման կենտրոնը Երևանում կունենա նոր, տեխնիկապես հագեցած մասնաշենք»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան