Սպիտակ տնից զգուշացնում են՝ տարեվերջին չեն կարողանա աջակցել Ուկրաինային
copy image url

Սպիտակ տնից զգուշացնում են՝ տարեվերջին չեն կարողանա աջակցել Ուկրաինային

Արտաքին 1 տարի առաջ - 10:40 15-12-2023
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կարծում է, որ տարեվերջին այլևս չի կարողանա օգնել Ուկրաինային, եթե ԱՄՆ Կոնգրեսը նոր միջոցներ հատկացնելու մասին որոշում չկայացնի։ Այս մասին նա ասել է նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչպես արդեն հայտնել ենք, մինչև տարեվերջ մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ չենք կարողանա օգնել Ուկրաինային», - ասել է նա լրագրողներին՝ հաստատելով ամերիկյան վարչակազմի՝ Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար հատկացվող միջոցների սպառման վերաբերյալ կանխատեսումները։

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը չհամաձայնի աջակցել նախագահ Ջո Բայդենի խնդրանքին, ապա մինչև տարեվերջ Վաշինգտոնի գումարը «լիովին կսպառվի»։

Ամենից շատ դիտված