Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա
copy image url

Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

Ներքին 1 տարի առաջ - 20:57 14-12-2023
Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։

Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։