32 զինվորների վերադարձը ջերմացրեց հարազատների ու ժողովրդի սրտերը և հույս արթնացրեց 
copy image url

32 զինվորների վերադարձը ջերմացրեց հարազատների ու ժողովրդի սրտերը և հույս արթնացրեց 

Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 14-12-2023
Մեր հանրության համար կարևոր է գերիների ազատելու թեման։ Այն Հայաստանի և Ադրբեջանի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ առանցքային տեղ էր զբաղեցնում։ Ադրբեջանը, որը վերջին շրջանում ամեն կերպ խուսափում էր բանակցային հանդիպումներից, գերիներին ազատելու մասին հայտարարությամբ ցույց տվեց, որ պատրաստ է շարունակել բանակցությունները։

Հայտարարությունում այլ կարևոր բան էլ կար՝ «Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը»: Եվ որպեսզի հայ հասարակությունն ու միջազգային հանրությունը Ադրբեջանի ղեկավարի այս մտադրությունը կասկածի տակ չառնի, ազատ արձակեցին հայ 32 գերիներին։ Այսպիսով՝ դեկտեմբերի 13-ին հայրենիք հասած 32 զինվորները ոչ միայն ջերմացրին իրենց հարազատների և ամբողջ ժողովրդի սրտերն, այլև հույս արթնացրին, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են վերսկսվել և որոշ արդյունքների հասնել, ինչպես այս դեպքում։

Գերիների թեման, սակայն, այս փոխանակմամբ չի ավարտվում, քանի որ Ադրբեջանում, ըստ փաստաբան Սիրանույշ Սահակյանի տվյալների, դեռ պահվում են մի քանի տասնյակ հայ գերիներ։ Մասնավորապես՝ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագրով ԼՂՀ-ն լուծարելուց և դրան հաջորդած բռնի տեղահանումից հետո ադրբեջանական բանտերում են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տակավին կանխատեսելի չէ, թե նրանք և մյուս հայ գերիները երբ ազատ կարձակվեն։ Բայց այս խումբ գերիների ազատ արձակումը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա բանակցային առաջընթացները ևս կուղեկցվեն գերիների խումբ-խումբ ազատ արձակմամբ։

Գերիների ազատ արձակման հարցում անուրանալի է միջորդների դերն ու հորդորները։ Դեկտեմբերի 13-ին հայրենիք վերադարձած 32 զինվորների մի մասը գերեվարվել է դեռևս 2020-ին, 44-օրյա պատերազմից հետո։ Նրանք փաստացի պատանդ էին պահվում։ Այդպիսով՝ ռուս-թուրք-ադրբեջանական գործընկերությունը ճնշում էր գործադրում ՀՀ իշխանությունների վրա, ակնկալում զիջումներ այսպես կոչված՝ միջանցքի հարցում, որտեղ ուզում էին ռուսական վերահսկողություն հաստատել՝ ըստ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի։ Այսինքն՝ հայ գերիները ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանի պատանդն էին։ Ու եթե հաջողվում է հասնել հայ 32 գերիների ազատ արձակմանը, ապա կարելի է ասել, որ միջանցքի թեման, կարծես՝ փակվել է, իսկ ՌԴ-ն, կարծես՝ հաշտվել է տարածաշրջանից հեռանալու հեռանկարի հետ։

Գերիների վերադարձի առնչությամբ ժողովրդի հուզմունքն այնքան մեծ էր, որ ուշադրություն չդարձվեց, թե ում միջնորդությամբ են ազատվում գերիները։ Սա կարևոր է։ Ով միջորդել է գերիների հարցում, նա էլ կլինի շարունակվելիք բանակցությունների միջազգային երաշխավորը, մեր տարածաշրջանում ազդեցություն և իրավունքներ կունենա։ Հաշվի առնելով Շարլ Միշելի ակնարկն այս թեմայով, ենթադրելի է, որ բանակցային հանդիպումները կկազմակերպվեն Բրյուսելում։ Բանակցություններին զուգահեռ կշարունակվեն նաև ՌԴ ԱԳՆ արձագանքները, թե Բրյուսելն և Վաշինգտոնը փորձում են դուրս մղել ռուսներին տարածաշրջանից։ Այս առումով՝ ենթադրելի է, որ եթե ռուսական ազդեցությունն ու հավակնությունները շեշտակի նվազեն, ապա Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ևս կազատվեն գերությունից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC