ՌԴ-ն միշտ պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին
copy image url

ՌԴ-ն միշտ պատրաստ է հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունները․ Գալուզին

Արտաքին 1 տարի առաջ - 10:07 13-12-2023
Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն ու Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար», - նշել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Երևանում ու Բաքվում հիշում և հասկանում են դա։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայում դիվանագիտական ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում, Գալուզինը հավաստիացրել է, որ միշտ պատրաստ են նման աշխատանքի։