Ադրբեջանը ՀՀ-ից երաշխիքներ է ուզում․ անել ամեն ինչ՝ Ալիևի նվաճումները պահպանելու համար
copy image url

Ադրբեջանը ՀՀ-ից երաշխիքներ է ուզում․ անել ամեն ինչ՝ Ալիևի նվաճումները պահպանելու համար

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 17:35 09-12-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում անդրադարձել էր նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ հարցին։

«Հիմա, «ղարաբաղյան պորտֆոլիոյի» փակվելուց հետո, կարծում եմ՝ Հայաստանն ավելի մեծ ձգտում պետք է ունենա համաձայնելու մեզ հետ, որովհետև մեր ինքնիշխանության վերականգնումից և Ղարաբաղում անօրինական անջատողական ռեժիմի վերացումից հետո, կարծում եմ՝ գլխավոր գործոնը, որը խանգարում էր Հայաստանին ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլևս գոյություն չունի»,- ասել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ալիևի հայտարարությանը հետևյալ կերպ մեկնաբանեց․

«Ըստ իրենց՝ Հայաստանը կաշկանդիչ ուժ չունի ենթարկվելու Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի ընկալմամբ խաղաղությունը և տարածաշրջանային զարգացումը կախված է Հայաստանի հնազանդությունից»։

Ալիևի մյուս հայտարարությանը, թե իրենք ցանկանում են, որ «ՀՀ-ն լիովին հրաժարվի Ադրբեջանի հանդեպ ցանկացած տարածքային հավակնությունից», ադրբեջանագետն ասաց․

«Խոսքը նորից Արցախի մասին է, որ 50 տարի հետո Հայաստանը չի սկսի նոր ընդվզումներ, կամ եթե հանկարծ բարենպաստ պայմաններ ստեղծվեն, չի փորձի խլել Արցախը Ադրբեջանից»։

Արմինե Ադիբեկյանի համոզմամբ՝ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է ուզում, որ կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի Ալիևի նվաճումները։

Ամենից շատ դիտված