Այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը հարցրեց՝ զենքի թույլտվություն ունեցող անձը իրավունք ունի կրել և բնակության վայրում պահել որսորդական, սպորտային, ողորկ, երկարափող հրազեն կամ որսորդական օդաճնշիչ զենք, ի՞նչ է նշանակում կրել երկար ողորկափող հրազենային տեսակ, սա նշանակո՞ւմ է, որ քաղաքացին ուղղակի կարող է գցել ուսին ու քաղաքում շրջել կամ մեքենայում ունենալ, բեռնախցիկում պահել:
Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Բեռնախցիկում պահել կամ փոքր արկղիկում պահելը զենքը պահելու հետ կապված հարաբերություններն են: Իսկ կրելը ենթադրում է իր վրա կրել՝ մարմնի վրա ցանկացած տեղ՝ կրում ձեռքին կամ ուսին և այլն, բայց բնականաբար դա չի ենթադրում զենքը կրել ձեռքի վրա կամ ուսին և դրանով պտտվել հանրապետությունով մեջ, որովհետև կան զենքի օգտագործման համապատասխան վայրեր, որտեղ տրամաբանական է դրանց օգտագործումը»: