Տիկին Հարությունյան, կհանդիպենք դատարանում. Արսեն Թորոսյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:46 07-12-2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում կրկին ելույթ ունեցավ՝ ի պատասխան պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի ելույթի: «Ափսոսում եմ, որ տիկին Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ՝ լինեմ, բայց առնվազն, կարծես թե, հակահերոսն եմ ու կշարունակեմ լինել, ինչն ինձ սփոփում է... Եվ երկրորդ, տիկի՛ն Հարությունյան, մենք, հավանաբար, կհանդիպենք դատարանում՝ այն զրպարտանքի համար, որ էստեղից հնչեցրիք»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք՝ այսօրվա իր եզրափակիչ ելույթում Հայկուհի Հարությունյանն ասել էր, որ Արսեն Թորոսյանն իր հերոսը չէ ու երբեք չի էլ կարող դառնալ։

Ամենից շատ դիտված