Թուրքիայի նախագահն Իսրայելին սպառնացել է, որ վերջինս ծանր գին կվճարի
copy image url

Թուրքիայի նախագահն Իսրայելին սպառնացել է, որ վերջինս ծանր գին կվճարի

Ներքին 1 տարի առաջ - 18:44 06-12-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից վերադառնալիս անդրադարձել է Իսրայելի այն հայտարարությանը, ըստ որի` Իսրայելը պատրաստվում է սպանել Պաղեստինից դուրս բնակվող այդ թվում՝ Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին։ Գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը մասնավորապես նշել է․ «Նախ և առաջ այդ լուրը հայտնողներին կասեմ, որ Թուրքիային երևի լավ չեն ճանաչում։ Թուրքերին չեն ճանաչում։ Մեզ չեն ճանաչում։ Եթե նրանք նման սխալ թույլ տան, պետք է իմանան, որ դրա համար շատ ու շատ ծանր գին են վճարելու»։

Թուրքիայի նախագահի խոսքով, եթե իսրայելցիները համարձակվեն նման քայլի գնալ Թուրքիայի և թուրքերի դեմ, կդատապարտվեն վճարել այնպիսի գին, որ էլ երբեք չկարողանա մեջքը ուղղել։ Նման բան փորձողները պետք է չմոռանան, որ դրա հետևանքները կարող են շատ լուրջ լինել։