Հակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
copy image url

Հակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ

Ներքին 1 տարի առաջ - 10:53 06-12-2023
Հակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին տեղեկացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 69-ը, թեկնածուի օգտին քվեարկել է 69 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հակոբ Միհրանյանի թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ամենից շատ դիտված