Մեր իշխանությունը հավերժ չէ, երբ մեր տեղը զիջենք, պետք է լինի անկախ դատական համակարգ. Թորոսյան
copy image url

Մեր իշխանությունը հավերժ չէ, երբ մեր տեղը զիջենք, պետք է լինի անկախ դատական համակարգ. Թորոսյան

Ներքին 1 տարի առաջ - 15:37 05-12-2023
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները։ Այս հարցը քննարկվում է ԱԺ այսօրվա նիստում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համառոտ ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Թեկնածուներից ԱԺ էր ներկայացել միայն Սերգեյ Մարաբյանը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ելույթում ասաց. «Իշխանություններն ու ընդդիմությունները հավերժ չեն, սովորաբար իրար տեղերը փոխում են, իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանում ընտրությունների միջոցով մենք պետք է ինչ-որ մի օր մեր տեղը զիջենք։ Ուզում եմ ես և իմ երեխաներն ապրենք այնպիսի երկրում, որ դատավորները, իրոք, առաջնորդվեն միայն իրենց խղճով ու Հայաստանի օրենքներով, միջազգային պայմանագրերով»։

Նա ընդգծեց, որ պետք է վերջ տան ֆավորտների և ոչ ֆավորիտների մասին ասեկոսեներին։