«Դիլիջան» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
copy image url

«Դիլիջան» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Ներքին 1 տարի առաջ - 19:44 04-12-2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ Տեղում հրդեհի ծխացող օջախները հայտնաբերելու համար ԱԹՍ-ի միջոցով իրականացվում է օդային հետախուզում։ Այս մասին տեղեկացնում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Տեղանքի առանձնահատկություններից և բարդությունից ելնելով՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ծառայողները։

Լեռնային հատվածներում, դժվարամատչելի և դժվարանցանելի վայրերում կիրառվում են հրդեհաշիջման առաջնային միջոցներ, ջրի օգտագործման համար նախատեսված սարքավորումներ՝ պայուսակով հեղուկացիրներ։