«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
copy image url

«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել

Ներքին 1 տարի առաջ - 18:12 03-12-2023
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։
«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։

Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք։ Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,-նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված