Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել
copy image url

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Արտաքին 1 տարի առաջ - 13:50 01-12-2023
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ բնակչությանն ահազանգելու պաշտոնական ռեսուրսի համաձայն՝ երկրի արևմուտքում գտնվող Վիննիցայի և Լվովի մարզերում ժամը 11:00-ին հնչել են տագնապի առաջին ազդանշանները:

Մեկ րոպե անց Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը նույնպես հայտնվել է կարմիր գոտում, իսկ ժամը 11:02-ի դրությամբ ահազանգը տարածվել է մնացած բոլոր մարզերում։

Օդային տագնապ է հայտարարվել նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի այն հատվածներում, որոնք վերահսկվում են Կիևի վարչակազմի կողմից։

Ամենից շատ դիտված