Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները․ Բայրամով
copy image url

Ղարաբաղից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները․ Բայրամով

Արտաքին 1 տարի առաջ - 14:25 01-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե, իբր գործողությունները ձեռնարկվել են «Ադրբեջանի տարածքից ՀՀ զինված ուժերը դուրս չբերելու ֆոնին»։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Արցախից հայ բնակչության հեռանալու պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրա է։

Բայրամովը հայտնել է, որ Արցախի բնակչության տեղահանման ժամանակ «որևէ քաղաքացիական անձի նկատմամբ բռնության ոչ մի դեպք չի գրանցվել, ինչը հաստատել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները»։

«Հայ բնակչությունը լքել է «մեր տարածքը», դրա պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանություններն ու «նրանց կողմից վերահսկվող անջատողական ռեժիմը»,- պնդել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված