Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել է
copy image url

Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել է

Ներքին 1 տարի առաջ - 10:10 01-12-2023
Նոյեմբերի 30-ին, ժամը 23:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
​​​​​
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը (մոտ 1 խմ) հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է:

Ամենից շատ դիտված