Դատախազները դասընթացի են մասնակցում․ կզարգացնեն ապօրինի գույքի հայտնաբերման կարողությունները
copy image url

Դատախազները դասընթացի են մասնակցում․ կզարգացնեն ապօրինի գույքի հայտնաբերման կարողությունները

Ներքին 1 տարի առաջ - 16:30 30-11-2023
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազները և տնտեսագետները 2023 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը մասնակցել են «Բաց աղբյուրներից օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման» թեմայով դասընթացին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված և «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում իրականացված դասընթացի նպատակն էր վերապատրաստման ձևաչափով, ի թիվս այլնի, աջակցել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման կարողությունների զարգացմանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի