Կայացավ Թբիլիսիի հայկական թատրոնի հյուրախաղը Երևանում. ֆոտոշարք
copy image url

Կայացավ Թբիլիսիի հայկական թատրոնի հյուրախաղը Երևանում. ֆոտոշարք

Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 17:10 30-11-2023
Նոյեմբերի 29-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր դահլիճում կայացավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի «Բաց ծովում» ներկայացման հյուրախաղը:

Հրավերը Հայաստանի թատերական գործիչների միությանն է:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, որ ֆինանսավորել է ոչ միայն այս ներկայացումը, այլ նաև մի քանի ներկայացում երիտասարդ սկսնակների համար: Երեկ եղել ենք Հրազդանում, այսօր՝ այստեղ՝ այս գեղեցիկ շենքում: Շնորհակալություն սունդուկյանցիներին: Վարդան, սիրելիս, շնորհակալություն, քանի՜ անգամներ շենքը հատկացնելու համար: Շենքը պատրաստ է, մնում է լույսի և ձայնի հարցը: Սեպտեմբերին, երևի, պատրաստ կլինի: Ուրախ եմ, որ հանդիպեցինք: Ցանկանում եմ ձեզ նուրբ, լավ ձմեռ, և գարունը թող շուտ գա, որ նորից հանդիպենք: Առողջ եղեք, ամուր եղեք: Շնորհակալություն»,- ներկայացման վերջում հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Ֆոտոշարք