Ֆրանսիական Le Monde թերթում հրապարակված հոդվածում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ դուրս է գալիս Իլոն Մասկին պատկանող X-ի հարթակից, որը նախկինում հայտնի էր որպես Twitter: Ինչպես փոխանցում է Իդալգոն, X-ը ներկայումս դարձել է «համաշխարհային կոյուղի» և ժողովրդավարությունը խաթարելու գործիք:
«Չարաշահումների ցանկն անվերջ է։ Այս հարթակը ծառայում է «ապատեղեկատվություն», «հակասեմիտիզմ և ռասիզմ» քարոզելու համար»,- հավելեց նա։
Սակայն AFP գործակալության տվյալների համաձայն՝ Փարիզի քաղաքապետարանի հաշիվը դեռևս պահպանվել է X-ում։
Փարիզի քաղաքապետ Իդալգոն սոցիալական ցանցերում պարբերաբար բախվել է անձնական հարձակումների, այդ թվում՝ Twitter-ում, ինչպես նաև երբեմն քննադատության է ենթարկվել Փարիզում` մաքրության և անվտանգության բացակայության պատճառով: