Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք
copy image url

Ստոլտենբերգը կարծում է, որ ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք

Արտաքին 1 տարի առաջ - 12:12 29-11-2023
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք, բայց մենք բախվում ենք գլոբալ խնդիրների, ուստի պետք է ավելի սերտ համագործակցենք գործընկերների հետ, այդ թվում՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի պաշտպանենք մեր արժեքներն ու շահերը», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի