Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին տղամարդուն, ով հետապնդել էր տարեց կնոջն ու փորձել կողոպտել նրան. shamshyan.com
copy image url

Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին տղամարդուն, ով հետապնդել էր տարեց կնոջն ու փորձել կողոպտել նրան. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 20:25 28-11-2023
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաներում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի:

Ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է, ու եթե քրեական հետախույզները օպերատիվ չգործեին, նա «գիշերային թիթեռնիկի» նման օրը մի տեղ էր լինում, հնարավոր է Երևանից մեկներ հեռավոր մարզ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված