Կարմիր խաչից հայտնում են՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին պահում է առաջնագծում
copy image url

Կարմիր խաչից հայտնում են՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին պահում է առաջնագծում

Արտաքին 1 տարի առաջ - 11:30 28-11-2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանային վարչության տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են պահում գերեվարվածներին։

Այս մասին Կարբոնին ասել է ​​​​​​​RBC-ին տված հարցազրույցում։

«Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ պատանդներին պահում են առաջնագծում։ Եթե նայենք համաշխարհային այլ հակամարտություններին, որոնց շրջանակներում ԿԽՄԿ-ն այցելում է պատանդներին կամ բանտարկյալներին, ապա դրանք սովորաբար պահվում են ոչ թե ռազմի դաշտում, այլ անվտանգ գոտիներում»,- ասել է նա։

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները թույլ չեն տալիս Կարմիր խաչի աշխատակիցներին այցելել պատանդներին, իսկ Իսրայելն էլ, իր հերթին, հրաժարվում է թույլատրել Կարմիր խաչի ներկայացուցիչներին այցելել պաղեստինցի բանտարկյալներին այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը բուժաշխատողներին հնարավորություն չի տվել տեսակցել գերեվարված իսրայելցիներին:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC