Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում․ մահացել է պարետը։
Հավաքվածների խոսքերով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։
Մեր տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Ա․ Թովմասյանն էր։ Վերջինս, սակայն, աշխատավայրում նախինում առողջական խնդիրներից չէր բողոքել։